Search
Close this search box.

Միշտ կատակով ասում են՝ դուք վերջինն էիք, որ ամուսնացաք Ղազանչեցոցում, հիմա էլ ասում են՝ վերջին զույգն եք, որ ծաղիկով եք դուրս գրվել ծննդատնից. «Հետք»

Արցախի Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի լրագրող Մարիամ Սարգսյանին շատերը գուցե կհիշեն պատերազմի օրերին՝ 2020 թ. հոկտեմբերի 24-ին, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրությունից։ Նրա եւ ամուսնու՝ Հովիկի պսակադրությունը վերջինն էր Ղազանչեցոցում Շուշիի գրավումից առաջ, գրում է «Հետք»–ը։

Ամուսնացող զույգը Արցախի Մարտունի քաղաքից է։ Պատերազմի օրերին Մարիամը Երեւանում էր, Հովիկը՝ ռազմաճակատում։ Մտածում էին, որ պատերազմը մինչեւ հոկտեմբերի 24-ը կավարտվի, եւ իրենք կամուսնանան այդ օրը։ Բայց արդեն հոկտեմբերի 20-ին հասկացել էին, որ պատերազմը շարունակվելու է, ու հնարավոր է՝ պսակադրությունն էլ հետաձգվի։ Երկու օրվա ընթացքում արագ կազմակերպել էին պսակադրությունը։ Մարիամը Երեւանից էր գնացել Շուշի, իսկ Հովիկը՝ ռազմաճակատից։

«Միշտ կատակով ասում են՝ դուք վերջին զույգն էիք, որ ամուսնացաք Ղազանչեցոցում, հիմա էլ ասում են՝ վերջին զույգն եք, որ ծաղիկով եք դուրս գրվել ծննդատնից, հետո արդեն ծաղիկները քչացան եւ իսպառ վերացան»,- ասում է Մարիամը։

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Please enter a valid URL