Search
Close this search box.

Թուրքիայում մեծ ողբերգության պայմաններում հուզիչ է տեսնել հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը. Տոյվո Կլաար

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է երկրաշարժից տուժած Թուրքիային Հայաստանի ցուցաբերած աջակցությանը։

«Թուրքիայում տեղի ունեցած մեծ ողբերգության պայմաններում հուզիչ է տեսնել հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը և դրա առաջացրած դրական արձագանքը»,- Twitter-ի իր միկրոբոլոգում գրել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Թուրքիա, դատարկվել ու տեղավորվել է պահեստում։

Please enter a valid URL