Կայծակը հարվածել է Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշը համարվող Հիսուս Քրիստոսի արձանին։
Молния ударила в статую Иисуса Христа в Рио-де-Жанейро — Sputnik Արմենիա, 1920, 11.02.2023
Դեպքը եղել է երեկ` փետրվարի 10-ին, լուսանկարիչ Ֆերնանդո Բրագան որսացել է այդ պահը և լուսանկարները հրապարակել «Ինստագրամ» սոցիալական ցանցում։ Որոշ օգտատերեր, տեսնելով կադրերը, ենթադրել են, որ դա վատ նշան է։
Բրազիլական լրատվամիջոցները հայտնել են, որ այդ օրը Ռիո դե Ժանեյրոյի շրջաններից շատերը ողողվել են ռեկորդային հորդառատ անձրևով, որն ուղեկցվել է ամպրոպով:
Իտալացի լուսանկարիչ Մասիմո Լիստրին էլ Twitter–ում գրել է, որ կայծակը հաճախ է հարվածում Քրիստոսի արձանին, քանի որ տեսարժան վայրը գտնվում է քաղաքի բարձր կետում: «Պարզապես ինչ–որ մեկի բախտը բերել է, որ ճիշտ ժամանակին հասցրել է նկարել», — գրել է նա:
Նշենք, որ Քրիստոսի արձանը կանգնեցվել է 1920 թվականին Կորկովադո լեռան գագաթին և տվյալ տարածքի ամենաբարձր կետն է: Հուշարձանը զինված է բազմաթիվ շանթարգելներով։