Search
Close this search box.

Ադրբեջանից պատասխանել են Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարին

«Հայաստանը չարաշահում է ՄԱԿ-ի իրավապաշտպան մեխանիզմները և կեղծ քարոզչություն է անում»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը անտեսել է ՄԱԿ-ի մանդատակիրների նամակը։

Ինչպես և ենթադրվում էր, պաշտոնական Բաքուն ոչ միայն հերքել է իրենց ուղղված փաստարկված քննադատությունները, այլև հանդես է եկել հակընդդեմ մեղադրանքներով։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը պնդել է, թե Ադրբեջանն, իբր, միշտ լրջորեն է վերաբերվել իր միջազգային պարտավորություններին և այս համատեքստում հավատարիմ է միջազգային կոնվենցիաներից և միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորություններին։

Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի մանդատակիրների կողմից վերջերս հրապարակվել է Ադրբեջանին ուղղված նամակը, որը Ադրբեջանի կառավարությունից պահանջում է բացատրություններ ներկայացնել 2022 թ.–ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործությունների դեպքերի վերաբերյալ: Նամակում անդրադարձ է կատարվում նաև 2020 թվականի նոյեմբերին կրակի դադարից հետո ռազմագերիներին ազատ չարձակելու հարցին։

Please enter a valid URL