Փետրավարի 11-ին ժամը 18:55-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 22 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունից:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 33-ամյա բնակիչը վարելով «Ford Focus 2.0» ավտոմեքենան, Հեքիմյան փողոցի թիվ 22 հասցեի դիմացի ճանապարահատվածում վրաերթի է ենթարկել 45-ամյա բնակչուհի Մ. Բ.-ին։
Պատահարի հետևանքով վերջինս աջ արմնկահոդի քերծված վերք ախտորոշմամբ դիմել է հանրապետական բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ Հատկապես հովհարային անջատումների ժամանակ, և’ վարորդները և’ հետիոտները պարտավոր են հոսանքազրկված փողոցներում ցուցաբերել զգոնություն