Search
Close this search box.

ՌԴ-ն չի պատրաստվում հրաժարվել ՀՀ-ի նկատմամբ ունեցած պարտավորություններից. Կոպիրկին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Հարավային Կովկասից և Հայաստանից հեռանալը Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում։

«Խոսք չի կարող լինել այն մասին, որ Ռուսաստանը կլքի հարավկովկասյան տարածաշրջանը։ Հարավային Կովկասը կենսականորեն կարևոր տարածաշրջան է, և Ռուսաստանը դե ֆակտո դրա մասն է», — նշել է նա։

Դեսպանը նաև հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ ունի դաշնակցային պարտավորություններ, որոնցից նույնպես չի պատրաստվում հրաժարվել։

Please enter a valid URL