Թուրքական լրատվամիջոցները տեսանյութ են տեղադրել, թե ինչպես են Մարգարայի սահմանն անցնող հայկական բեռնատարները հատում հայ–թուրքական սահմանը եւ անցնում Իգդիր քաղաքի փողոցներով։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։