Search
Close this search box.

Ով է կառավարության դիմաց վրաերթի ենթարկված պարեկային հրամանատարը

Ինչպես արդեն անդրադարձել էինք Hummer մակնիշի ավտոմեքենան, չենթարկվելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկների «Կանգ առ» հրահանգին, հենց կառավարության շենքի դիմացից դիմել է փախուստի։

Պարեկները մի քանի ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել են Hummer-ին, որը երթեւեկել է մայթերով, անգամ մայթով մտել է ՀՀ կառավարության գլխավոր մուտքի մոտ, որտեղ վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության Երեւանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանին, ապա դարձյալ չենթարկվելով պարեկների «Կանգ առ» հրահանգին՝ մի քանի ավտոմեքենաներ ջարդելով՝ դիմել է փախուստի։

Իսկ թե ինչպես է Պարեկային ծառայության Երեւանի գնդի 2-րդ վաշտի հրամանատարը, ով օրենքով նախատեսված կարգով պետք է ապահովեր հասարակական կարգի պահպանությունը, հասարակական անվտանգությունը եւ ճանապարհային երթեւեկության անվտանգությունը, իր իրավասության սահմաններում` հասարակական վայրերում հայտնաբերեր, կանխեր, խափաներ, բացահայտեր հանցագործությունները, ապահովեր քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կատարվող դատավարական գործողությունների եւ դրանց մասնակցող անձանց անվտանգությունը, այդ թվում հանցագործության դեպքի վայրի պահպանությունը, իր իրավասության սահմաններում հասարակական վայրերում կանխեր, հայտնաբերեր, խափաներ ոստիկանության քննությանը ենթակա վարչական իրավախախտումները եւ կիրառեր օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, հանկարծ հենց ինքը վրաերթի ենթարկվում, բազմաթիվ հարցեր են առաջացնում: Ինչեւէ, Ռոման Միրզախանյանն այս ամենի փոխարեն՝ թերեւս սերտել է ամենակարեւորը՝ 2018-ին սոցցանցում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ասմունքը Հանրապետության հրապարակից եւ տեղադրել նաեւ «դուխով» դրոշը:

Please enter a valid URL