ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի կենտրոնի թափուր պաշտոնների համար։
Աշխատանքի համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, համակարգչային գիտելիքների և հայոց լեզվի գերազանց իմացությամբ քաղաքացիներ, որոնց օտար լեզուների իմացությունը ցանկալի է:
Համապատասխան պաշտոնների գործառույթների մեջ են մտնում ահազանգերի ընդունումը և ըստ ենթակայության փոխանցումը, քաղաքացիներին խորհրդատվական աջակցության ցուցաբերումը, արտակարգ իրավիճակների կամ շտապ բժշկական օգնության զանգեր ստանալու դեպքում դրանք իրավասու մարմիններին փոխանցումը, ահազանգերն իրավասու ստորաբաժանումներին տրամադրումը և այլն։
Աշխատանքն իրականացվելու է 24-ժամյա հերթափոխի ռեժիմով: Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է: Ցանկացողները կարող են դիմել ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ ք.Երևան, Նալբանդյան 130, հեռախոսահամար՝ 011-58-49-71, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]: