Եվս 7 անձ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Իսկ 1 բուժառու ուղեկցողի հետ վերադարձել է Արցախ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Տեղափոխված անձինք ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեն։
Հաղորդագրությունում նշվում է, որ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու կա վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 90 հիվանդ։