Search
Close this search box.

Փաստորեն փակ սահմանով Թուրքիա մարդասիրական օգնություն հնարավոր է հասցնել, իսկ Արցախ՝ ոչ, «ռուսների գործն է»

Փաստորեն, փակ սահմանով Թուրքիա մարդասիրական օգնություն հնարավոր է հասցնել, բայց շրջափակված, հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախ, որտեղ վերջացել են առաջնային անհրաժեշտության ապրանքները` ոչ, դա «ռուսների գործն է, թող իրենք անեն»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից ուղարկված 100 տոննա հումանիտար օգնությանը Թուրքիային:

Հիշեցնենք, որ ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն էր հայտնել եւ նշել, որ 100 տոննա պարենային, դեղորայքի, ջրի եւ շտապ օգնության այլ փաթեթներով 5 բեռնատար հատել էհայ-թուրքական սահմանը եւ ուղեւորվել Թուրքիայի Ադիյաման քաղաք:

Նշենք, որ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։

Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նաև 27 փրկարար էր ուղարկել Թուրքիա:

Թուրքիայում երկրաշարժում զոհերի թիվը հատել է 20 հազարը:

Please enter a valid URL