Hraparak.am-ը գրում է. Երեկ գիշերը «Համեր» մակնիշի 26֊ամյա վարորդը Հանրապետության Հրապարակում կարգազանցություն է կատարել։ 30 րոպե պարեկները չէին կարողանում նրան բռնել։
Պարզվել է, որ նա Արարատ գյուղի բնակիչ Գեղամ Սահրադյանն է, նա եղել է թմրանյութերի ազդեցության տակ։
Մենք տեղեկացանք, որ նա ապահովված ընտանիքից է, հայրը ոսկու խանութ ունի, նաեւ զբաղվում է արտարժույթի փոխանակամբ, հայրը հայտնի է «Քլոս» մականունով։
Կարգազանց վարորդը 2 եղբայր ունի, Գեղամին համայնքում բոլորը ճանաչում են որպես «վատ» վարորդի, հաճախակի է աչքի ընկել ոչ լավ վարքով։
Նշենք, որ նա այժմ ձերբակալված է, ինքնախոստովանական ցուցմունք է տվել` իր մոտ հայտնաբերված թմրանյութի առնչությամբ։