Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան մեկնաբանություն է թողել, որում առաջարկում է նախօրեին աղմկահարույց միջադեպի վարորդի ուղղությամբ կրակոց արձակել:
«Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»,- ֆեյսբուքյան մեկնաբանությունում գրել է Թորոսյանը։
Փետրվարի 10-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «Համեր» մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված վայրով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Այս ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար գործադրվել է հրազեն «Համերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել է փախուստի:
Նշենք, որ վարորդը ձերբակալվել է, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել: