Համացանցի օգտատերերն արձագանքել են Երևանի կենտրոնում գիշերային «արկածներ» փնտրող Hummer-ի վարորդի վարքագիծը.
-Վարորդին վերցրեք՝ թող ոստիկանության վարորդ դառնա, մարդը կարգին քշում էր՝ կրակած անվադողով:
-Էսքան միլիցու ձեռից, եթե կարողացել ա փախնի, ուրեմն հալալա, ով գիտի վրեն էլ զենք կամ նարկոտիկ է եղել` դրա համար էլ չէր ենթարկվում, հիմա չեն էլ կարող ապացուցել:
-Փաստորեն, էդքանել արհեստավարժ չեն պարեկները:
-Hummer-ի գործարանը երեկվա կադրերի հերոսին մեծ պարգեւներ պետքա շնորհի նման գեղեցիկ գովազդի համար:
Վատն այն ա, որ էդ տղան կազատազրկվի, իսկ Նիկոլի ավտոշարասյունը անպատժելի կան, կլինեն եւ դեռ կմնան։ Նրանք կարող են օրը ցերեկով՝ որ փողոցը, ինչ արագությամբ ասես քշել, անգամ հղի կին գցել մեքենայի տակ, բայց մնալ անպատժելի։
Չասեք տարօրինակ եմ,բայց հալալա Hummer-ի վարորդին:
-Հա, բայց կյանք ա, ասենք, ասում ա ` պարեկներից փող ա ուզել՝ բենզին լցնի:
-էրեխեն ռեալ կյանքում GTA էր խաղում, կոդը հավաքել էր՝ մլիցեքին էս կողմ, էն կողմ էր վազացնում:
-Էդ ոնց ա լինում, որ բոլոր Hammer ունեցողները հոգեկան-առողջական խնդիրներ ունեցող որդիներ ունեն. երեւի hammer-ի հետ կից նաև գժի թուղթը պարտադիր է։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Hummer-ի 25-ամյա վարորդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է:
ArmLife.am