Search
Close this search box.

Զոհերի թիվն ավելանում է. նոր տվյալներ են հրապարակվել

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 20665 մարդ, ևս 80088-ը վիրավորվելՙ հայտնում է Թուրքիայում արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման գրասենյակը։

Նշվում է, որ աղետի գոտուց տարհանվել է 92 697 մարդ։

Ողբերգության կապակցությամբ երկրում համազգային սուգ է հայտարարվել, որը կտևի մինչեւ փետրվարի 12-ը։ Բացի այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրաշարժի տարածքը հայտարարել է արտակարգ գոտի և երեք ամսով արտակարգ դրություն հայտարարել այնտեղ։

Please enter a valid URL