Search
Close this search box.

Ինչ նպատակով է սարքվել Հայաստանի նախագահի շնորհակալությունը ՀՀ վարչապետին՝ Թուրքիային օգնություն ուղարկելու համար

Թուրքիայում տուժածներին օգնություն ուղարկել-չուղարկելու բանավեճին չեմ խառնվել ու չեմ խառնվում. չափից դուրս զգայուն ու դժվար հարց է՝ անկախ նրանից, որ ողջ էությամբ ատում ու դատապարտում եմ նրանց դարավոր քայլերն իմ երկրի ու իմ ազգի դեմ:

Բայց երկու օր է, ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրություն գտնել, թե ինչ նպատակով է սարքվել Հայաստանի նախագահի շնորհակալությունը ՀՀ վարչապետին՝ Թուրքիային օգնություն ուղարկելու համար: Մի բան հստակ է, դրա ծիծաղելիությամբ ու հենց նախագահի արժանապատվությունը ստորացնելով հանդերձ, այն սարքվել ու տարածվել է:

Բայց ինչքան էլ ուղեղիս զոռ եմ տալիս, չեմ կարողանում հասկանալ, թե ինչու, ի՞նչ նպատակով, ու՞մ էր նման մազալու լուրն էդքան պետք…
Լրագրող Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL