Search
Close this search box.

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը բանակի օրվա կապակցությամբ

Այսօր օրհնյալ օր է յուրաքանչյուր հայ մարդու համար: Մեզ համար այն թանկ օր է, քանի որ մեր Ազգային զինված ուժերի օրն է: Մեր բանակը ապացուցեց, որ իր ազատատենչ նախնիների ոգու և իմաստության կրողն է:

Շնորհավորում ենք մեր զինվորներին և սպաներին: Խոնարhվում ենք նրանց առջև անմնացորդ զոհաբերության համար:

Ազգային զինված ուժերը լինելով քաղաքական անկախության կարևոր երաշխիք, նորանկախ Հայկական պետականության ձախողված քաղաքական ինսիտուտներից միակն էր, որ ամրագրեց կայցած ազգային քաղաքական ինստիտուտի կարգավիճակ:

Սիրելի զինվորներ և սպաներ մենք հավատում ենք` տեսնելու ենք այն օրը, երբ Հայոց պետականությունը Ձեր ասպետական նվիրման և զոհաբերության համար արժանապատիվ հատուցելու է իր պարտքը:

Please enter a valid URL