Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Հարավային Կովկասից և Հայաստանից հեռանալը Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում։.«Խոսք չի կարող լինել այն մասին, որ Ռուսաստանը կլքի հարավկովկասյան տարածաշրջանը։
Հարավային Կովկասը կենսականորեն կարևոր տարածաշրջան է, և Ռուսաստանը դե ֆակտո դրա մասն է», — նշել է նա։
Պարզ է, չէ՞, ում է ուղղված դեսպանի ակնարկը: Կոպիրկինը գրեթե բաց տեքստով ասում է, որ Ռուսաստանը հակազդելու է, եթե անգամ Երևանում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության որոշում կայացնեն:
Չնայած առանց այս հայտարարության էլ՝ ամեն ինչ պարզ էր:
Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից