Ժամեր առաջ կրակոցներ են հնչել Երեւանի կենտրոնում։ Shamshyan.com–ի տեղեկություններով` ժամը 18։20–ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Սեւանի փողոցում գտնվող «Պլատինիում» առեւտրի կենտրոնի դիմաց կրակել են, կա վիրավոր։
Նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։
Ըստ տեղեկությունների` հրազենային վնասվածքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Երեւանի բնակիչ 38-ամյա Ռոբերտ Մ-ն, որը նշված առեւտրի կենտրոնի տնօրենն է։
Սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այլ տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում։