Search
Close this search box.

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19 388-ի, վիրավոր է ավելի քան 77 հազար մարդ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժից տուժած տասը նահանգում մահացել է 19 388 մարդ, տուժել է 77 711 մարդ»,- հայտարարել է Էրդողանը Մալաթիայում ունեցած ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ աղետի հետևանքների վերացման աշխատանքներում, հաշվի առնելով նաև այլ երկրներից ժամանած թիմերը, ընդհանուր առմամբ,ներգրավված է ավելի քան 141 հազար մարդ։

Please enter a valid URL