Search
Close this search box.

Ֆրանսիան ու ԱՄՆ-ն անհրաժեշտ են համարում Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն «անհրաժեշտ են համարում անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով», որն արդեն շուրջ երկու ամիս է՝ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրությանն ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի մասին Կոլոնան և Բլինքենը խոսել են հեռախոսազրույցի ընթացքում։

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ի հայտ եկած լրջագույն հումանիտար հետևանքներն անընդունելի են, և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հետ շփումների միջոցով, համատեղում են ջանքերը՝ վերջ տալու այս իրադրությանը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Please enter a valid URL