Search
Close this search box.

ՊՆ-ն` Սուրեն Պապիկյանի հրաժարականի վերաբերյալ տարածված լուրերի մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հերքում են մամուլում տարածված տեղեկատվությունը, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկայում հրաժարական է տալու և անցնելու է դիվանագիտական աշխատանքի:

Պաշտպանության նախարարության աղբյուրը «Արմենպրես»-ին փոխանցեց, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում:

«Իրավունք» օրաթերթը փետրվարի 10-ին տեղեկատվություն է հրապարակել, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկա օրերին հրաժարական կտա և կանցնի դիվանագիտական աշխատանքի:

Please enter a valid URL