Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինին հնարավոր է զրկեն Պատվավոր լեգիոնի Մեծ խաչի ասպետի կոչումից։ Այդ մասին գրում է Ֆրանս Պրես գործակալությունը։
Մակրոնը նշել է, որ Պուտինին այդ կոչումից զրկելը զուտ խորհրդանշական, բայց կարևոր հարց է։
«Ինձ համար արգելքներ չկան, բայց նման որոշում դեռ չի կայացվել։ Նման որոշումները միշտ հիմնավորում են ունենում, և ես կարծում եմ, որ պետք է ընտրել հարմար պահը՝ դրանց ընդունման համար»,-նշել է Ֆրանսիայի առաջնորդը։