Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 18 342-ի։ Ուրբաթ օրն այս տվյալներն է ներկայացրել Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։
«Վերջին տվյալներով՝ զոհվել է մեր 18 342 քաղաքացի, 74 242 մարդ տուժել է։ Աղետի շրջաններից տարհանվել է 75 780 մարդ»,- տեղեկացրել է գերատեսչությունը։
Սիրիայում առնվազն 3377 մարդ է մահացել երկրաշարժից, այդ թվում՝ 2030 զոհ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում, 1347 զոհ՝ կառավարության կողմից վերահսկվող շրջաններում: Վիրավորների ընդհանուր թիվը 5245 է: