«Ես այսօր հաջողակ լուր մը լսեցի, որ անոնք հաջողած են երեխա մը փլատակներու տակեն ողջ-առողջ դուրս բերելու։ Սա փրկարար ջոկատներու համար շատ ուրախ երևույթ է։
Փոխանակ անընդհատ դիակներ դուրս բերելու, կենդանի մնացած մեկը ազատելը, կյանք փրկելը իրենց համար շատ ոգևորիչ գործոն մըն է», — «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ագօս» («Ակոս») թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
Նշենք, որ Թուրքիայում ավերիչ երկրաշարժ հետեւանքով զոհերի թիվն անցել է 17 հազարից, երկրում 7 օր սուգ է հայտարարված: