Search
Close this search box.

Ողբերգական դեպք. ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի

Փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Գառնի գյուղի Գառնու բժշկական ամբուլատորիայից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված գյուղի ֆերմաներից մեկը, որտեղ ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչներն էլ պարզել են, որ տղամարդը, ում ծառից կախված հայտնաբերել է ֆերմայի աշխատակցուհին, ինքն էլ ահազանգել է Գառնու ամբուլատոր կենտրոն։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Ն. Ս-ն է։

Կայքի տեղեկություններով, նա ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Please enter a valid URL