Խաթայում երկրաշարժից 95 ժամ անց փրկարարներն ու հրշեջները 7-ամյա աղջկա են դուրս բերվել բնակելի շենքի փլատակների տակից։
Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան ուղարկել են հիվանդանոց, հայտնում է Թուրքիայի «Anadolu» գործակալությունը։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի նախնական թիվը հասել է 17674-ի, վիրավոր է՝ 72879 քաղաքացի։