Վերջին տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի նախնական թիվը հասել է 17674-ի, վիրավոր է՝ 72879 քաղաքացի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ երկրաշարժն ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ Նա մատնանշել է, որ աշխարհի ավելի քան 60 երկիր հայտարարել է երկրաշարժի հետեւանքների վերացման հարցում Անկարային աջակցություն և օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։