Search
Close this search box.

«Մահացածը» կստանա ՀՀ նոր անձնագիրը. aravot.am

Հայաստանից տեւական ժամանակ բացակայելու եւ հարազատների մոտ նրա գտնվելու վայրի մասին լուր չունենալու հիմքով դեռեւս 2012թ.-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը ՀՀ քաղաքացուն մահացած էր ճանաչել:

Այդ ամենից անտեղյակ քաղաքացին 2022 թվականին վերադառնում է Հայաստան եւ նոր անձնագիր ստանալու համար դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, որտեղից էլ տեղեկանում է, որ ըստ պետական մարմինների համակարգի, համարվում է մահացած, եւ նրան չեն կարող նոր անձնագիր տրամադրել: Քաղաքացին դիմում է «AM» իրավաբանական ընկերություն:

Նրան մահացած ճանաչելու մասին վճիռն անվավեր համարելու խնդրանքով ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը 2022 թվականի օգոստոսին դիմում է ներկայացնում Երեւանի դատարան:

AM իրավաբանական գրասենյակից տեղեկացանք, որ 3 ամիս տեւած քննության արդյունքում դատարանը բավարարել է փաստաբանի դիմումը եւ կայացրել վճիռ, որի հիման վրա ՔԿԱԳ գործակալությունը վերացրել է քաղաքացու մահվան վերաբերյալ ակտային գրանցումը, եւ քաղաքացին կարող է ստանալ ՀՀ նոր անձնագիր:

Please enter a valid URL