Search
Close this search box.

Անգլիայի եկեղեցին թույլատրել է միասեռական զույգերի օրհնությունը

Անգլիայի Եկեղեցու գլխավոր Սինոդը որոշում է կայացրել օրհնել նույնասեռական զույգերին։ Այս մասին պարզ է դառնում եկեղեցու տարածած մամուլի հաղորդագրությունից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Անգլիայի եկեղեցու գլխավոր Սինոդը ողջունել է այն առաջարկները, որոնք նույնասեռ զույգերին թույլ են քաղաքացիական ամուսնություն կամ քաղաքացիական զուգընկերություն կնքելուց հետո գալ եկեղեցի` շնորհակալություն հայտնելու, իրենց հարաբերությունները Աստծուն նվիրելու և Աստծո օրհնությունը ստանալու համար»,-ասվում է փաստաթղթում:
Սինոդի անդամների մեծ մասը երկու օր տևած քննարկումներից հետո կողմ է արտահայտվել նախաձեռնությանը։

Ավելի վաղ Համայնքների պալատի առաջնորդ Փենի Մորդոնտը, որը երկու անգամ իր թեկնածությունն է առաջադրել Բրիտանիայի վարչապետի պաշտոնում, Անգլիայի եկեղեցուն կոչ էր արել թույլատրել միասեռ ամուսնությունները: Եկեղեցին, չնայած հասարակական ճնշումներին, որոշել էր չփոխել գոյություն ունեցող դոկտրինը, ըստ որի ամուսնությունը կարող է կնքվել միայն տղամարդու և կնոջ միջև, սակայն եպիսկոպոսներն առաջարկել էին թույլատրել այդպիսի զույգերի օրհնությունը եկեղեցում։
«Սինոդում կատարված փոփոխությունների ամբողջական առաջարկը հետևյալն էր. աջակցել կոլեգիայի և Եպիսկոպոսների պալատի որոշմանը` փոփոխություններ չառաջարկել Անգլիայի եկեղեցու ամուսնության դոկտրինում, և մտադրություն, որ «Սիրո և հավատքի աղոթքների» վերջնական տարբերակը չհակասի կամ շեղում ցույց չտա Անգլիայի եկեղեցու ամուսնության դոկտրինից»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն Անգլիայի եկեղեցու կայքում առկա` 2013 թվականի «Տղամարդիկ և կանայք ամուսնության մեջ» փաստաթղթի, որը կազմվել է Միացյալ Թագավորությունում նույնասեռ ամուսնությունները թույլատրող օրենքի ընդունման տարում, ամուսնությունը սահմանվում է որպես «տղամարդու և կնոջ հավատարիմ, նվիրված, մշտական և իրավականորեն թույլատրված հարաբերություններ», որոնք կազմում են երեխաների դաստիարակության լավագույն համատեքստը:

Ավելի վաղ մի շարք անգլալեզու ԶԼՄ-ներ հայտնել էին, որ անգլիական եկեղեցու եպիսկոպոսները գլխավոր Սինոդի առջև հրաժարվել են աջակցել ուսմունքի այնպիսի փոփոխություններին, որոնք քահանաներին թույլ կտային նույնասեռ զույգերի ամուսնություն կնքել:

Please enter a valid URL