Search
Close this search box.

Որքա՞ն է գնահատվում Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի վնասը. զոհերի թիվը գերազանցել է 19 հազարը

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության փորձագետները գնահատել են Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի հասցրած նյութական վնասները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Fitch Ratings-ը Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի վնասը գնահատել է 4 միլիարդ դոլար:

Գործակալությունը միևնույն ժամանակ նշում է, որ վնասի չափը կարող է ավելին լինել:

Թուրքիայի և Սիրիայի տարածքներում փետրվարի փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել 19 հազար 332-ի, կան հազարավոր վիրավորներ:

Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 16170-ի:
Սիրիայում զոհերի թիվը հասել է 3162-ի:

Ստացվում է, որ զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 19 հազարը:

Please enter a valid URL