Search
Close this search box.

Քննարկվում է անգամ արհեստական պայթեցման սցենարը. Աթաթուրքի անունը կրող խոշոր ջրամբարի պատերի վրա ճաքեր են առաջացել

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հաստատվում են տեղեկությունները, որ թուրքերը բախվում են վերջին ուժեղ երկրաշարժի հետևանքով առաջացած լրջագույն խնդրի կապված Եփրատ գետի վրա տարիներ առաջ կառուցված, Աթաթուրքի անունը կրող խոշոր ջրամբարի հետ: Համարյա 49 միլիարդ ջրատարությամբ ջրամբարի միանգամից մի քանի պատերի վրա ճաքեր են առաջացել:

Հաղորդվում է, որ իրավիճակն առավել քան բարդ է՝ այն աստիճան, որ քննարկվում է անգամ արհեստական պայթեցման սցենարը, ինչի պարագայում 30 կմ շառավղով հարակից տարածքը կարող է հայտնվել ջրի տակ: Սրան ավելանում է ևս մեկ, իրադրությունը ծայրահեղության հասցնող հանգամանք. երկրի ամենամեծ ջրամբարը ջրատարողունակությամբ աշխարհում 6-րդն է, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալով առաջինը Թուրքիայում, 5-րդ հիդրոհանգույցը աշխարհում:

Թուրքիայի ջրային պաշարների կառավարման գլխավոր վարչության մասնագետների գնահատմամբ ջրամբարը սնող թունելների համակարգի փլուզումը ներկայում դիտարկվող ուժեղ սեյսմոակտիվության ֆոնին կատաստրոֆիկ հետևանքներ կարող է ունենալ:

Please enter a valid URL