Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Դիլիջանի ոլորանները և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Լոռու, Սյունիքի մարզերի, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Քուչակ, Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհները։
Արագածի տարածաշրջանում, Կապան, Քաջարան, Գորիս, Մարտունի, Արտաշատ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։