Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 12,000-ը, վիրավորվել՝ մոտ 63,000-ը, հինգշաբթի հաղորդում է Anadolu գործակալությունը։
«Ընդհանուր առմամբ զոհվել է 12.391 մարդ, վիրավորվել՝ 62.914-ը»,- գործակալությունը մեջբերում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման վարչության տվյալները։
Նախօրեին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր 8574 զոհերի և 49133 վիրավորների մասին։ Նրա խոսքով՝ ավերվել է 6444 շինություն։
CNN-ը հայտնում է, որ Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 2992 մարդ։
Երկուշաբթի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են մի շարք հետցնցումներ, այդ թվում՝ 7,6 մագնիտուդով։ Այն մեծ վնասներ ու զոհեր է պատճառել Թուրքիայում և հարևան Սիրիայում։