ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երկրի դրության մասին ամենամյա ուղերձի մեկնարկից առաջ նրա կինը՝ առաջին տիկին Ջիլ Բայդենը, անհարմար դրության մեջ է հայտնվել փոխնախագահի ամուսնուն մտերմիկ համբուրելու պատճառով:
Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, առաջին տիկինը, քայլելով ներկաների շարքերի միջով, մոտեցել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ամուսնուն՝ Դագ Էմհոֆին և ողջույնի ժամանակ համբուրել տղամարդու շուրթերը:
Նշվում է, որ տեսանյութը շատ արագ տարածվել է համացանցում:
Օգտատերերից մեկը գրել է. «Հըմ, ինչո՞ւ Ջիլ Բայդենը և Կամալա Հարրիսի ամուսինը համբուրեցին միմյանց շուրթերը»: