Սուրմալուի հրդեհի կապակցությամբ մեզ ցավակցած Թուրքիան 15 զինծառայողների ողջակիզման դեպքի կապակցությամբ որևէ ցավակցական ուղերձ չհղեց:
Թուրքիայի նման պահվածքը միայն մեկ բացատրություն կարող է ունենալ: 15 զինծառայողների ողջակիզման դեպքը ցավալի պատահար չէր, այլ թշնամու կողմից իրականացված դիվերսիոն գործողություն:
Ադրբեջանի ռազմական գործողության արդյունքում մեր կրած կորստի համար Թուրքիան հո չէր ցավակցելու մեզ:
Իսկ Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ են մինչ օրս խեղաթյուրում փաստերն ու ամեն օր մի նոր վարկած առաջ քաշում (որոնցից ամենավերջինը հրապարակվեց երեկ):
Որովհետև եթե չունես թշնամու հարվածին համարժեք հակահարված տալու համարձակություն, լավագույն տարբերակը փաստերը թաքցնելն ու աղավաղելն է:
Ռոբերտ Մարկարյանի ֆեյսբուքյան էջից