Search
Close this search box.

Ի՞նչ ճանապարհով են Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը Արցախից մեկնել Մոսկվա

Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Եթե ճիշտ է «Հրապարակ»-ի տեղեկատավությունը (ենթադրում եմ որ ճիշտ է), տրամաբանորեն հարց է ծագում ի՞նչ ճանապարհով են Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը Արցախից մեկնել Մոսկվա: Ստեփանակերտ-Երևան-Մոսկվա՞:

Եթե այո՛, ինչպե՞ս որևէ մեկը նրանց ելք ու մուտքը չի նկատել, առնվազն «Զվարթնոցում»:

Հիշեցնենք որ «Հրապարակ»-ը գրել էր, որ Արցախից ստացված հավաստի տեղեկությունների համաձայն, մոտ 10 օր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Ռուսաստան՝ Արցախի հետ կապված ՌԴ դիրքորոշումը եւ քաղաքականությունը ճշտելու։ 3-4 օր առաջ նա վերադարձել է Արցախ։ Նրանից հետո Մոսկվա է մեկնել նաեւ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Այս օրերին նա դեռ Մոսկվայում է։ Ըստ ամենայնի, նրան նույնպես հրավիրել են՝ Արցախի ներքաղաքական խնդիրները քննարկելու եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը գտնելու համար

Please enter a valid URL