Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 18։30-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտանիշներով իրենց մոտ են տեղափոխվել 5 քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչներ են և նրանք են՝ 6-ամյա Գոռ Մ-ն, 54-ամյա Մարինե Մ-ն, 24-ամյա Անժելիկա Դ-ն, 32-ամյա Անուշ Մ-ն և 6-ամյա Արայիկ Ա-ն։
Վերջիններս թունավորվել են տանը շմոլ ազի արտահոսքից։ «Սպիտակ» ԲԿ-ի բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում տեղափոխվածների կյանքին վտանգ չի սպառնում։