Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 9057-ի։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հաթայ նահանգում ունեցած ելույթի ժամանակ։
«Այս պահի դրությամբ զոհերի թիվը 9057 է, վիրավորներինը՝ 52979»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 8574 զոհի և 49133 վիրավորի մասին։ Երկրաշարժի հետևանքով փլուզվել է 6444 շինություն։