Search
Close this search box.

Իսրայելում երկրաշարժ է տեղի ունեցել

Չորեքշաբթի՝ փետրվարի 8-ին, ժամը 17:58-ին Իսրայելում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները զգացել են Իսրայելի բազմաթիվ քաղաքների բնակիչներ:

Երկրի էներգետիկայի նախարարության և Երկրաբանության ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,3 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արիել քաղաքից մոտավորապես 20 կմ հեռավորության վրա։

Նախորդ երկրաշարժը Իսրայելում տեղի է ունեցել փետրվարի 7-ին, ժամը 23:17-ին, այն ունեցել է 3,8 մագնիտուդ։

Please enter a valid URL