Search
Close this search box.

Իրանը 2022 թ. մարտից ի վեր եռապատկել է սպառազինությունների արտահանումը

Իրանական սպառազինությունների արտահանումը 2022 թ. մարտից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանում եռակի աճել Է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար գեներալ Սեյեդ Մեհդի Ֆարահին, հայտնում Է «РИА Новости» գործակալությունը:

«Մեր պաշտպանական արտադրանքի արտահանումն աստիճանաբար զարգանում է, այս տարի (խմբ.՝ իրանական օրացույցով 1401 թ., սկսվել է 2022 թ. մարտի 21-ին) արտահանումը եռապատկվել է նախորդ տարվա համեմատությամբ», — Ֆարահիի խոսքը մեջբերում IRNA գործակալության Telegram-ալիքը։

Փոխնախարարի խոսքով՝ երկրում ռազմաարդյունաբերական համալիրի ինտենսիվ զարգացումն սկսվել է տասը տարի առաջ։ Դրա արդյունքում նկատելիորեն աճել է զորավարժություններին հայրենական զինտեխնիկայի մասնակցությունը. միայն վերջին տարում դրա բաժինն աճել է 10%-ով՝ հասնելով 93%-ի նշագծին։

Իրանցի գեներալը նաև նշել է, որ աշխարհում Իրանի հակառակորդների մեծ թվի կապակցությամբ հանրապետությունում պաշտպանական արդյունաբերությունը պետք է գտնվի ոչ թե մասնավոր անձանց, այլ կառավարության ձեռքում։

Please enter a valid URL