Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ՀԱՊԿ-ն չի ասում՝ որն է ՀՀ-ն, ո՞նց է դիտարկելու՝ մեր տարածքը օկուպացվա՞ծ է, թե չէ. Փաշինյան

Թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, այդ թվում եւ Հայաստանի փորձագիտական հանրության շրջանում Ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում, իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, կա հստակ ըմբռնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին. «Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարեւոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում: Այսինքն մեզ ասել իրենց պատկերացումը, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը: Մենք այս հարցի պատասխանը չենք ստացել:

Մյուս կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումն ինչու է հնարավոր դարձել, որովհետեւ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, այդ թվում Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ ու համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն իրենք ասել են՝ մեր պատկերացմամբ Հայաստանի քարտեզը սա է, կամ մենք ենք ասել, իրենք էլ հաստատել են: Իրենք գալիս են այդ տարածքը դիտելու, մոնիտորինգ անելու: Առանց տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ, որովհետեւ իրենց համար պարզ չի՝ իրենք ինչ են դիտում»,-ասաց Փաշինյանը:

Նա հվելեց, որ այս հարցն առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքները. «Եթե որեւէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ո՞նց է ինքը դիտարկելու օկուպացված է ՀՀ տարածքը, թե ոչ»:

Փաշինյանը անդրադարձավ նեւ մեկ այլ ասպեկտի՝ նշելով. «Մինչեւ ԵՄ առաքելությունը Ադրբեջանը արեւմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը, ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում եւ տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին, պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեփսիվ հարձակում հարձակում Ադրբեջանի դեմ եւ Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով փորձում է շատ, թե քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիություները կառավարելու համար:

Արեւմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ ԴՌ-ում փորձ էր արվում ներկայացնել որպես արեւմտյան դավադրության մասնակից: Քանի որ ՌԴ-ի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ, արեւմտյան մեր գործընկերները արդեն սկսել էին մեզ խեթ նայել, որ փաստորեն դուք պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետեւ այնտեղ հայկական ու ռուսական զորքերի մեծ կուտակումներ կան, որ պատրաստվում եք հարձակվելԱդրբեջանի վրա: Խեղճ ադրբեջանցիները ուզում են բարձունքներ գրավել, որպեսզի հավասարակշռեն: Մենք հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ են ծախսվում դրա վրա, ասացինք՝ շատ լավ, դուք եկեք տեղում դիտարկեք, տեսեք այդ ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ»:

Վարչապետը հավաստիացրեց, որ այս ամենում աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա, կա կոնկրետ օրակարգ, կոնկրետ հարց, որը մենք փորձում ենք լուծել:

Please enter a valid URL