Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանի գործով ցուցմունք տվել է, երրորդ նախագահը հարցաքննվել է այս գործով: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Ինչ վերաբերում է ՔՊ-ակկան պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանն այս գործով ցուցում տվել է, դատախազն արձագանքեց. «Սերժ Սարգյանի ցուցում տալու մասով կա Սեյրան Օհանյանի ձեռագիր մակագրությունը՝ «կքննարկենք նախագահի հետ, կասեմ»: Այս մասով ուղիղ ցուցման մասին ուղիղ ապացույց չկա, կա միայն այդ գրությունը փաստաթղթի վրա»:
Ըստ դատախազության` սույն գործով ցուցմունք են տվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից մեկն էլ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է։
Հարցաքննվել են նաև «Գլենդել Հիլզ» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Մելիքյանը, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ տնօրեն Աշոտ Գոմցյանը և այդ ընկերությունների այլ ներկայացուցիչներ։
Հիշեցնենք` Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։