Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է չորրորդ հայը, նա Իսքենդերուն քաղաքից է, ինքնությունն առայժմ հայտնի չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
«Երեկ պատրիարքարանում խորհրդակցության ժամանակ հաղորդվեց, որ Իսքենդերուն քաղաքում հայ համայնքից մեկ զոհ կա, իսկ փլատակների տակ մնացած մյուս մարդկանցից տեղեկություն չկա»,– նշեց Արա Գոչունյանը: