Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրիայում 36 ժամ անց ցնծությամբ ու ծափերով փլատակներից ընտանիք են դուրս բերել

Երկրաշարժից հետո Սիրիայում փլատակներից ողջ ընտանիք է հանվել: Մարդիկ փլատակներում են մնացել գրեթե 36 ժամ։ Այս մասին հայտնում է Российская Газета-ն:
Տարածված տեսանյութում փրկարարներն ու փրկարարական աշխատանքներ տանող հասարակ քաղաքացիները ցնծությամբ ու ծափերով դուրս են հանում մարդկանց:

Հավելենք, որ Սիրիայում առնվազն 1832 մարդ է զոհվել, 3 հազար 894-ը՝ վիրավորվել։ Սիրիայում աշխատող «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության փրկարարներն ասում են, որ այս տվյալները հեռու են վերջնական լինելուց։

Please enter a valid URL