Search
Close this search box.

Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել է զոհերի ու վիրավորների թիվը

Մալաթիայի Քահրամանմարաշի Փազարջըքի շրջանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհերի եւ վիրավորների թիվը աճում է։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 6234–ի, վիրավորներինը՝ 37011–ի։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։

Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։

Please enter a valid URL