Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ-ն` ՀՀ-ին ներկայացրած խաղաղության պայմանագրի առաջարկների մասին

Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Երևանին 15 օր առաջ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ ի պատասխան «ՌԻԱ Նովոստիի» հարցման, փոխանցում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը։

Հիշեցնենք՝ երեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը վերջերս Ադրբեջանից ստացել է հաշտության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ և ուսումնասիրում է դրանք։

«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հնչեցրած առաջարկները Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե մի քանի, այլ 15 օր առաջ։ Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններ վարելու օգտին կարճ ժամանակում և միշտ պատրաստ է դրան», — ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Երեւանն ու Բաքուն անցյալ տարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։

Please enter a valid URL