Search
Close this search box.

Սկանդալ Դիլիջանում․ «ՀՀ Վարչապետի գավաթի» գլխավոր մրցավարը՝ մրցաշարի հաղթող

Սկանդալ Դիլիջանում․ «ՀՀ Վարչապետի գավաթի» գլխավոր մրցավարը՝ մրցաշարի հաղթող
Նիկոլ Փաշինյանը, ով երբեւէ ակտիվորեն սպորտով չի զբաղվել, հիմնել է «ՀՀ Վարչապետի գավաթ» մրցաշար, որն անցկացվում տարբեր մարզաձևերից, գրու է լրագրող Ոսկան Սարգսյանը

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է․ «Դիլիջան համայնքից և Դիլիջանում ապրող ազգային փոքրամասնություններից շուրջ 25 մարզիկներ պայքարում էին մարզային փուլ անցնելու համար: Նրանցից միայն 7-ին է հաջողվել արձանագրել ավելի մեծ արդյունքներ և շարունակել մրցապայքարը մարզային փուլում:
Արդյունքները հետևյալն են.
1–ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան տղամարդիկ
1–ին հորիզոնական՝ Աղաջանյան Արտակ,
2–րդ հորիզոնական՝ Ղուկասյան Արամ,
3–րդ հորիզոնական՝ Զարգարյան Շահեն:
2–րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ:
1–ին հորիզոնական՝ Հովսեփյան Հայկ,
2–րդ հորիզոնական՝ Ղուկասյան Ռուբեն,
3–րդ հորիզոնական՝ Մնացականյան Արման,
1-ին հորիզոնական՝ Սահակյան Նելյա:
Առաջին երեք մրցանակային հորիզոնականները զբաղեցրած մարզիկները Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել են հավաստագրերով:
«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլին ներկա են գտնվել և հավաստագրերը մարզիկներին հանձնել Տավուշի մարզպետարանի գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը, Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը և մրցաշարի գխավոր մրցավար` «Դիլիջան մարզահամալիր» ՀՈԱԿ–ի սեղանի թենիսի մարզիչ Նելյա Սահակյանը»:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Դիլիջան համայնքի բնակիչ ռուսներ են եւ հարկ չկար նրանց առանձին շեշտել։
Արթուր Վանեսյանը Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետն է, ոչ թե մարզպետարանի գլխավոր մասնագետը։ Ինչպե՞ս կարող է մրցաշարի գլխավոր մրցավար, «Դիլիջան մարզահամալիր» ՀՈԱԿ–ի սեղանի թենիսի մարզիչ Նելյա Սահակյանը հավասար հիմունքներով մրցել ոչ արհեստավարժ, 41 տարեկանից բարձր տարիք ունեցող սեղանի թենիսիստուհիների հետ, մրցաշարի վերջում մրցանակներ հանձնել, ինքն էլ ստանալ առաջին տեղի համար մրցանակը։

Ինչպես հայտնի թենիսիստ եւ մարզական մեկնաբան Յուրի Օզերովը կասեր՝ այդպիսի սպորտը մեզ պետք չէ։
Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքապետարանի կայքից։

Please enter a valid URL