Search
Close this search box.

Բանակ քանդողները դատում են բանակ ստեղծողներին

Մինչև 2018-ի չարաբաստիկ իշխանազավթումը հայկական երկու պետականությունների պաշտպանության նախարարների (այդ թվում՝ Սեյրան Օհանյանի) պաշտոնավարման ընթացքում զերոյից կառուցվել են պաշտպանական կարևորության տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) տարատեսակ օբյեկտներ ու շինություններ, այդ թվում՝ ամենաժամանակակից հարմարություններով կահավորված զորամասեր, ռազմական տեխնիկայի կայանատեղեր, զինապահեստներ, հազարավոր կիլոմետրեր ձգվող խրամուղիներ՝ դաշտային կացարաններով ու մարտական դիտակետերով։

2018-ից հետո պետության ռազմաքաղաքական ղեկը բռնազավթած պատահականությունների անգործունեության արդյունքում հայկական երկու պետականությունների պաշտպանական համակարգերը ոչ միայն չունեցան եղածին ինչ-որ բան ավելացնելու հնարավորություն, այլև կորցրին այն ամենը, ինչ հնարավոր էր կորցնել։

Ճակատագրի հեգնանքը կայանում է նրանում, որ այսօր, մեր հասարակության լուռ համաձայնության պայմաններում, բանակ քանդողները դատում են բանակ ստեղծողներին։

Իրոք, խելագարվելու բան է…

Սենոր Հասրաթյան

Please enter a valid URL