Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։
Այդ մասին Akunq.net-ը տեղեկացել է դարձյալ տիգրանակերտցի հայ արվեստի գործիչներից Ուդի Երվանդի ֆեյսբուքյան գրառումից։
Աղբյուրի համաձայն՝ Զիլան Տիգրիսը և իր ամուսինը՝ Չաղդաշ Չանքայան, դեռ չեն հանվել փլատակների տակից։ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հույս է հայտնում, որ նրանց ողջ և առողջ կգտնեն և դուրս կբերեն այնտեղից։
Զիլան Տիգրիսը ծնվել է 1972 թ., Տիգրանակերտում, որտեղ ստացել է թե՛ տարրական, թե՛ միջնակարգ եւ թե՛ բարձրագոյն կրթությունը: Նա հայկական ծագում ունի ե՛ւ մորական, ե՛ւ հորական կողմից։
Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։